Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Կայացել է Փորձաքննությունների ազգային բյուրոյի գիտական խորհրդի ամփոփիչ նիստը
2024 թվականի դեկտեմբերի 17-ին Բյուրոյի տնօրեն Արգամ Հովսեփյանի գլխավորությամբ կայացել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի գիտական խորհրդի տարեկան ամփոփիչ նիստը, որի շրջանակներում քննարկվել և հավանության են արժանացել օրակարգով նախատեսված մի շարք հարցեր:
Ամփոփելով ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող անձնակազմի կողմից 2024 թվականի ընթացքում կատարված աշխատանքները, գիտական խորհուրդը որոշել է՝
• Երաշխավորել ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի «Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ենթակառուցվածքի պահպանում և զարգացում» ծրագրի շրջանակներում 2024թ.-ի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները և դրանք ներկայացնել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա և ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտե:
• Հավանության արժանացնել և երաշխավորել ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի «Դատական փորձաքննության և քրեագիտության հայկական հանդես» գիտական պարբերականի 12-րդ համարի հրատարակումը՝ հոդվածների թվային օբյեկտի նույնականացմամբ DOI անհատական համարների վերագրման պահանջվող ձևաչափով:
• Հավանության արժանացնել և ընդունել ի գիտություն Կազմակերպությունում գիտական և գիտատեխնիկական գործունեության իրականացմանը մասնակցող աշխատողների որակավորման գնահատման նպատակով իրականացված ատեստավորման արդյունքները:
• Հավանության արժանացնել և արդյունավետ համարել Կազմակերպության Ուսուցման և որակավորման կենտրոնի կողմից 2024թ.-ի հաշվետու ժամանակահատվածում ուսուցման, վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացների կազմակերպման ու անցկացման աշխատանքները։
• Հավանության արժանացնել և ներկայացված ձևաչափով հաստատել փորձաքննությունների (նաև՝ փորձարկումների) կատարման շրջանակներում իրականացվող հետազոտությունների ընթացքում կիրառվող մեթոդների և մեթոդիկաների և ընթացակարգերի, մասնագիտական գրականության, ստանդարտների, այլ իրավական ակտերի և վերաբերելի փաստաթղթերի հիմնական ցանկերը:
• Հավանության արժանացնել և երաշխավորել «Բիզնեսի իրավական կարգավորման խնդիրները» վերնագրով տնտեսագիտական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարեն Հովհաննեսի Մամիկոնյանի հեղինակած մենագրության հրատարակումը։
20 December 2024